Լարսում վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը

Լարսում վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթեւեկությունը։

Բացի այդ, մերկասառույցի պատճառով նշված հատվածով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։