Սխալ կայանելը վտանգ է ներկայացնում հետիոտների համար

Սխալ կայանելը վտանգ է ներկայացնում հետիոտների համար

Նինոծմինդայի կենտրոնական փողոցների մայթերին մեքենաների ոչ պատշաճ կայանումը լուրջ խնդիր է, որը խոչընդոտում է հետիոտների տեղաշարժին։ Հաճախ անցորդները ստիպված են լինում մտնել ճանապարհի երթևեկելի հատված, որպեսզի շրջանցեն կայանված մեքենաները, ինչը շատ վտանգավոր է նրանց կյանքի համար։ Պուշկինի փողոցում հատկապես դժվար է հետիոտների երթեւեկությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդայի քաղաքային ավտոկայանատեղերում կան կայանման նշաններ, այնուամենայնիվ վարորդների մեծ մասը սխալ է կայանում։ Ռադիո NOR-ը հաճախ է գրում այս մասին, սակայն մինչ այժմ այս հարցը մնում է չլուծված։ Ամեն անգամ փողոցի այս հատվածով անցնելիս անցորդները դժգոհում են, որ մայթերը փակվում են մեքենաներով, և իրենք ստիպված քայլում են փողոցով՝ վտանգելով իրենց անվտանգությունը։

Մեքենաների ճիշտ կայանումը ոչ միայն օրինական է, այլև օգնում է քաղաքն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնել իր բոլոր բնակիչների համար:

Մայթը փողոցի մի մասն է, որը նախատեսված է հիմնականում հետիոտների համար։

Նշենք, որ մեքենա կայանելու կանոնները խախտելու համար վարորդին սպառնում է տուգանք։