Թուրքիայի Քոնիա նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում, հանկարծակի առաջացել է մինչև 15 մետր խորությամբ խորշակ։ Այդ մասին գրում է Anadolu-ն։
Կարապինար գյուղի մոտակայքում գտնվող դաշտում 37 մետր տրամագծով փոս է հայտնվել: Օբրուկի գիտահետազոտական կենտրոնից գիտնական Ֆետուլլա Արիկը նշել է, որ անհնար է կապ հաստատել այս երևույթի և տարածաշրջանի ավերիչ երկրաշարժի միջև, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին կամ ավելի քիչ ուժգին հետցնցումներով՝ 20-ին։
Միևնույն ժամանակ, տեղի բնակիչներից մեկն ասել է, որ այդ տարածքում նման խառնարանների առաջացումը որևէ արտառոց իրադարձություն չէ։ Այս անգամ բախտը չի բերել հարևանի, ում արտը վնասվել է։ shantnews.am