Ռուսթավիում անգիտակից վիճակում հայտնաբերել են 14-ամյա տղայի

Ռուսթավիում անգիտակից վիճակում հայտնաբերել են 14-ամյա տղայի

Ռուսթավի քաղաքի Լեոնիձեի փողոցի շենքերից մեկի բնակիչները բակում ծեծված ու անգիտակից վիճակում հայտնաբերել են 14-ամյա տղայի։

«Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռահասը իր հասակակիցների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրան թողել են բակում։

Անչափահասին շտապօգնության բրիգադը սկզբում տեղափոխել է «Ռուսթավի» կլինիկա, որտեղից աղետի բրիգադը հիվանդին տեղափոխել է Բոկերիա կլինիկա։

14-ամյա տղայի առողջական վիճակն այս պահին կայուն է։

«Ինֆո Ռուսթավի»-ի տեղեկություններով՝ դեպքի առնչությամբ իրավապահները բերման են ենթարկել մի քանի անչափահասների: