Եվրամիության ապաստանի գործակալության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2008 թվականից հետո՝ 2022 թվականին, Վրաստանից այն քաղաքացիների թիվը, ովքեր լքում են երկիրը և ապաստան են խնդրում Եվրամիությունում, ռեկորդային է դարձել։
Գործակալության տվյալներով, ինչպես Վրաստանի քաղաքացիները, 2008 թվականից հետո ամենաշատ դիմումներ են ներկայացրել նաև Կոլումբիայի, Բանգլադեշի, Վենեսուելայի և Թուրքիայի քաղաքացիները։
2021 թվականի համեմատ՝ Պակիստանից, Վրաստանից և Բանգլադեշից ապաստան հայցողների թիվն աճել է 50-100%-ով։
2021 թվականին Վրաստանի 14 970 քաղաքացի ապաստան է խնդրել ԵՄ և Շենգենյան գոտու անդամ երկրներ։