
Երկուշաբթի Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Տեղական ժամանակով ժամը 12.04-ին գրանցված ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յեսիլուտրի շրջանում։
Թուրքիայի կառավարության աղետների կանխարգելման և օգնության վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 25 տուն։
Աղետի գոտում աշխատում են փրկարարները։
AFAD-ի ղեկավար Յունուս Սեզերը հայտնել է, որ Մալաթիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 69-ը՝ վիրավորվել։
AFAD-ը հանրությանը կոչ է արել հեռու մնալ տուժած շենքերից: