«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նպատակները նույնական են Կրեմլի նպատակներին. ԱՄՆ դեսպան

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նպատակները նույնական են Կրեմլի նպատակներին. ԱՄՆ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը բացատրում է, որ ԱՄՆ-ում Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի նպատակները լիովին տարբերվում են այն օրինագծից, որը նախատեսում է ընդունել Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը։

Դեգնանի խոսքով՝ Վրաստանն այս օրենքի կարիքը չունի, և նրա նպատակները լիովին համահունչ են Ռուսաստանում գործող օրենքին՝ ուղղված քաղաքացիական հասարակության ձայնը ճնշելուն.

«Ամեն օր նոր պատճառ է հայտնվում, թե ինչու է մշակվել այս օրենքը։ Սկզբում դա թափանցիկություն էր, այն ժամանակ, երբ ավոլի շատ թափանցիկություն կա, կապված այն բանի հետ թե ինչպես են օտարերկրյա աղբյուրներն օգնում վրացիներին:

Մշակված օրինագիծը կխանգարի վրացիներին, ովքեր օգնում են այլ վրացիներին, վրացիների, ովքեր փորձում են լուծել իրենց համայնքներում առկա խնդիրները և ծառայություններ են առաջարկում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, երիտասարդներին օգնելը, հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնելը:

Այս օրինագիծը, ըստ ամենայնի, համահունչ է Ռուսաստանի օրենսդրությանը, որը խարանում է քաղաքացիական հասարակությանը և խեղդում այլախոհությունը։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, ռուսական օրենքը շատ արդյունավետ է քաղաքացիական հասարակությանն ու այլախոհությունը ճնշելու առումով։

Վրաստանը շատ քրտնաջան աշխատել է ժողովրդավարություն կառուցելու, իր ազատությունը պաշտպանելու համար, այս օրենքը խարխլում է այն, ինչ կառուցում էր Վրաստանը այսքան տարիներ։ Այդ իսկ պատճառով Վրաստանի գործընկերները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ը և տարբեր կազմակերպություններ, մտահոգություն են հայտնում այս հարցում։ Իմ կարծիքով՝ Վրաստանին այս օրենքը պետք չէ, և կարծում եմ՝ պետք է պատասխանել հարցին, թե ի՞նչու եք ընդունում այս օրենքը»,- ասել է դեսպանը։