
Վրաստանի կառավարությունը մունիցիպալիտետներին իրավունք է տվել իրենց վարչական սահմաններում իրականացնելու անհրաժեշտ վերանորոգում, վերակառուցում կամ քանդում այն շենքերը, որոնք աղավաղում են մունիցիպալիտետի արտաքին տեսքը կամ անվտանգության առումով խնդիր են ստեղծում, հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի կառավարության «Որոշ մունիցիպալիտետների կողմից իրականացվելիք միջոցառումների մասին» որոշման նախագիծը, որը նախատեսում է մունիցիպալիտետներում շենքերի վերանորոգում և վերականգնում, Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննարկել է նախարարների կաբինետի անդամների հետ։
Մունիցիպալիտետներն այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները կսկսեն այս տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ մամուլի ծառայության՝ մունիցիպալիտետներն նախնական ուսումնասիրություն են կատարել և հայտնաբերել 1263 այնպիսի շենք ու շինություն, որոնք աղավաղում են քաղաքների տեսքը և պահանջում վերանորոգում և վերակառուցում, իսկ որոշ դեպքերում՝ ապամոնտաժում։