
Մարտի 1-ի օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 4-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, հարթավայրերում և լեռնային շրջաններում՝ անձրևի, բարձրադիր գոտիներում ձյան տեսքով:
Լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանը և առատ տեղումները կհանգեցնեն Արևմտյան Վրաստանում գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, ձնահյուսի ձևավորման և սողանքային գործընթացների առաջացման ու ակտիվացման։