Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները ակտիվացրել է։
Պատժամիջոցները կիրառվել են երեք ուղղություններով, և նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակված են պաշտոնական կայքում։
Առաջին հրամանագիրը վերաբերում է Ռուսաստանի սպորտային ոլորտի չորս ներկայացուցիչների՝ մարզուհի և օլիմպիական չեմպիոն Ելենա Իսիմբաևայի, լողորդ և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ալեքսանդր Պոպովի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Վիտալի Սմիրնովի և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևի դեմ պատժամիջոցներին։
Երկրորդ որոշումը վերաբերում է 109 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց։ Դրանց թվում են «Գուլֆստրիմ» բարեգործական հիմնադրամը, «Ռուսաստանի Կարմիր Խաչ» կազմակերպությունը, «Տուն մայրերի համար» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը և այլն։
Պատժամիջոցների երրորդ ցուցակը ներառում է 164 ֆիզիկական և իրավաբանական անձ, որոնք ներգրավված են ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության գործողություններում։ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի երկու դուստրերը՝ Պոլինան և Վերոնիկան, հայտնվել են պատժամիջոցների ցանկում։