Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակած անձը սպանվել է ոստիկանության կողմից: Այս մասին տեղեկացնում է Ալիք Մեդիան` հղում կատարելով «Vesti.ru»-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում, ժամանակակից արվեսի պատկերասրահում կրակել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Դիվանագետին հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարձակման հետևանքով վիրավորվել է ևս 3 անձ:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայում մի քանի բողոքի ակցիա է տեղի ունեցել, Ցուցարարները բողոքել են Ռուսաստանի կողմից Սիրիայում տարվող քաղաքականության դեմ: