
Բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ վաղվանից՝ մարտի 1-ից, կարգելվի չվող թռչունների որսը։
Նրանց տեղեկություններով՝ արգելված ժամանակահատվածում որսի դեպքում օրենքը խախտողի նկատմամբ կկիրառվեն համապատասխան տուգանքներ։ Առանձին դեպքերում ձեռք բերված առարկան և որսորդական զենքերը կառգրավվեն։ Ինչպես նաև, ըստ օրենքի, անձը կարող է զրկվել որսորդական հրազեն կրելու իրավունքից։
Թռչունների ապօրինի որսի դեպքում տուգանքին գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։ Եթե ձեռք բերված որսը էական վնաս է հասցրել շրջակա միջավայրին, ապա կքննարկվի անձի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը։
Ապօրինի որսը կանխելու նպատակով մարտի 1-ից Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանում կխստացնեն վերահսկողությունը։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը որսի սիրահարներին հորդորում է խստորեն պահպանել օրենքով սահմանված ժամկետները։
Որսի սեզոնը կբացվի այս տարվա օգոստոսին։ sknews.ge