Հունաստանում բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, հիվանդանոցներ են տեղափոխվել 85 վիրավորներ, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը Հունաստանի հանրային հեռուստատեսության ERT ուղիղ եթերում։
Գնացքները բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Տեմպի քաղաքում կեսգիշերին մոտ։ Միջադեպը տեղի է ունեցել դեռևս չպարզված հանգամանքներում Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող «Evangelismos» կայարանում: Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Ուղևորատար գնացքում, որը շարժվել է Աթենք-Սալոնիկ երթուղով, 350 մարդ է եղել։