Ռուսաստանը վերջնականապես դուրս է եկել Եվրախորհրդի պայմանագրերից

Ռուսաստանը վերջնականապես դուրս է եկել Եվրախորհրդի պայմանագրերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ Եվրախորհրդի շրջանակներում կնքված պայմանագրերի դադարեցման մասին:Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի մարտից այս միջազգային կազմակերպության անդամ չէ։

Ըստ European Pravda-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանում իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Օրենքը, որի նախագիծը Պուտինը ներկայացրել է ՌԴ խորհրդարան 2023 թվականի հունվարին, 2022 թվականի մարտի 16-ից անվավեր է ճանաչում 21 միջազգային պայմանագիր Ռուսաստանի նկատմամբ։

Դրանցից են Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան, ահաբեկչության կանխարգելման եվրոպական կոնվենցիան, տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, սոցիալական խարտիան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում կայացրեց վտարել Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև կոչ էր արել Ուկրաինային տրամադրել օդային տարածքի պաշտպանության միջոցներ։ Մինչ այդ Ռուսաստանը, հասկանալով, որ չի կարող խուսափել բացառումից, անկախ դուրս գալու դիմում է ներկայացրել Ստրասբուրգ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է կասեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված բոլոր բողոքների քննարկումը, սակայն ավելի ուշ դրանք վերսկսել է։ Հունիսին Ռուսաստանի Դաշնությունն ինքը որոշեց չկատարել 2022 թվականի մարտի 15-ից հետո ՄԻԵԴ-ի որոշումները։

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը, միջազգային իրավունքի համաձայն, դեռ պարտավոր է կատարել իր դեմ ընդունված ՄԻԵԴ որոշումները։