Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ դեմ է «Ժողովրդի ուժը» նախաձեռնած օրինագծին։
Ինչպես լրագրողներին ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, այս նախագիծը Վրաստանը բաժանում է Եվրոպայից, և եթե այն ընդունվի, նա վետո կդնի դրա վրա։
«Ես կտրականապես դեմ եմ այն օրենքին, որը հիմա քննարկվում է, այս օրենքի քննարկման մեջ չեմ մտնելու։ Ամեն դեպքում ես վետո կդնեմ դրա վրա։ Ես իրավական դիրքորոշումներ չունեմ, որ այս կամ այն հոդվածը լավը չէ, դա ուղղակի օրենք է մեզ Եվրոպայից բաժանելու համար։ Ուստի դա ինձ համար անընդունելի է»,- ասել է Զուրաբիշվիլին։