Հաստատվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի ստանդարտ գները

Հաստատվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի ստանդարտ գները

Հաստատվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի ստանդարտ գները։

Ինչ վերաբերում է ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի ստանդարտ գներին, ստորև ներկայացնում ենք, թե որքնա այն արժե:

Քաղաքում 1քմ. ոչ գյուղատնտեսական նշանակության հողերն արժե 1,38 լարի։

1քմ. մետր ոչ գյուղատնտեսական նշանակության հողերը գյուղերում՝ 0,41 լարի է։

1քմ. մետր գյուղերի միջեւ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք՝ 0,35 լարի։

Հողամասի կանոնադրական գինը 1քմ. մետրը, որը գտնվում է դաշնային մայրուղուց 50 մետր շառավղով, կազմում է 0,69 լարի։

Նորմատիվ գինը օրինականացման գինն է, այն տարբերվում է հողի վաճառքի գնից։ Վաճառելիս աուդիտի կողմից այս գնին ավելացվում է որոշակի գումար, որը կարող է գերազանցել ստանդարտ գինը։

Հավելենք, որ ընդհանուր առմամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքը կազմում է 135 380 հա։

24 հազար հեկտարը վարելահողեր են, 7800 հեկտարը՝ խոտհարքներ, 83 հազար 300 հեկտարը՝ արոտավայր։ 2900 հեկտարը անտառներ են, 7200 հա՝ գետեր ու լճեր, 6000 հա՝ ճահիճներ։

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2022 թվականի տեղական տուրքերը հետևյալն են.

Գույքահարկը կազմել է 3,421,000 լարի, որից 3,000,000 լարին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հարկն է։

Գյուղատնտեսական նշանակության հողերի հարկը կազմում է 425.000 լարի, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերինը՝ 392.000 լարի։