Ինչպիսի իրավունքներ ունեն միգրանտներն արտերկրում

Ինչպիսի իրավունքներ ունեն միգրանտներն արտերկրում

Դեկտեմբերի 18-ին Նինոծմինդա քաղաքի կենտրոնում Երիտասարդական կենտրոնի ակտիվիստները բնակիչներին բաժանեցին “Միգրանտների իրավունքները” մակագրությամբ թռուցիկներ: Նրանք թռուցիկները հիմնականում բաժանում էին տղամարդկանց, քանի որ տղամարդիկ են գնում արտերկիր արտագնա աշխատանքի:

Տեղեկատվության համաձայն, որը ակտիվիստները ներկայացնում էին բնակչությանը, ներգաղթյալները ունեն մտքի ազատության, խղճի, կրոնի, ինչպես նաև կյանքի իրավունք: Աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները ունեն ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք:

Ազատությունից զրկված միգրանտները և նրանց ընտանիքների անդամները ունեն արժանապատվության հարգման, մարդկային անհատականության և մշակութային ինքնության հետ կապված մարդասիրական վերաբերմունք պահանջելու իրավունք:

Աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքների անդամները իրավունք ունեն ստանալ իրենց ծագման պետության կամ այն պետության, որի շահերը ներկայացնում են իրենք, դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների պաշտպանությունն ու աջակցությունը:

Աշխատանքային միգրանտները և նրանց ընտանիքի անդամները ազատ կարող են լքել ցանկացած պետության, ընդհուպ մինչև իրենց ծագման պետության տարածքը:

Միջոցառումը կազմակերպել էր “PITA” երիտասարդական կենտրոնը ՄԱԿ-ի վրաստանյան ասոցիացիայի “Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրմանը” ծրագրով և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting