Վրաստանում փոխվում են զինվորական ծառայության զորակոչի կանոնները

Վրաստանում փոխվում են զինվորական ծառայության զորակոչի կանոնները

Վրաստանի խորհրդարանում քննարկվում են Պաշտպանության օրենսգրքում փոփոխությունները. Փոփոխությունների նպատակը, ըստ հեղինակների, պաշտպանության ուժերի մարտունակության բարձրացումն է և բանակ զորակոչելու կանոններում առկա սխալների շտկումը։

Ըստ փոփոխությունների բացատրական գրության՝ առաջարկվում է շտկել «օրենսդրական սխալները», որոնք հնարավորություն են տալիս զորակոչիկներին «ֆիկտիվ կրոնական կազմակերպությունների» միջոցով խուսափել զորակոչից։

Ոչ ուղղափառ դավանանքների ներկայացուցիչները կարծում են, որ այս փոփոխությունները հանդիսանում հերթական խտրական որոշում։

Փոփոխությունների մասին

Պարտադիր զինվորական ծառայության հենց անվանումն է փոխվում, առաջարկվում է այն անվանել «Զորակոչիկների Ազգային զինվորական ծառայություն»։ Նվազեցվում է ծառայության ժամկետը: Նաև ժամկետային զինծառայողները կպատրաստվեն միայն Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում։

12-ամսյա ծառայության փոխարեն զորակոչիկներին առաջարկվում է երեք տարբերակ.

Ծառայություն մարտական ​​մասում` 6 ամիս;

  • Ծառայություն՝ մարտական ստորաբաժանումում՝ 8 ամիս
  • Ծառայություն անվտանգության ոլորտում կամ սպասարկման ստորաբաժանումներում՝ 11 ամիս
  • Ծառայություն կրտսեր հրամանատարական պաշտոններում կամ նախապես որոշված ​​մասնագիտություններում՝ 11 ամիս։

Զորակոչը կիրականացվի պատահականության սկզբունքով, էլեկտրոնային համակարգի միջոցով։

Ուսանողներին արտոնյալ ժամկետ չի տրվի: Զորակոչվելու դեպքում նրանք կկարողանան ընտրել կամ ծառայության վերը նշված տարբերակները, կամ ընտրել քառամյա զինվորական պատրաստության ծրագիր, որի շրջանակներում ամառվա ընթացքում կիրականացվի վերապատրաստում։

Փոխվում են նաև վճարումների կանոնները. Գործող օրենքով 2000 լարիով հնարավոր էր տարկետում տալ մեկուկես տարով ծառայությունից՝ ընդամենը երկու անգամ՝ մինչեւ 25 տարեկանը։ Ըստ օրինագծի՝ տարկետումը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ՝ վճարելով 10000 լարի։

Տարկետումը չի տրվի բոլոր դավանանքների հոգեւորականներին, բացառությամբ Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորների։

2022 թվականի հունիսի դրությամբ տարկետման իրավունքից օգտվել է 13791 հոգևորական զորակոչիկ։ Նրանցից 12724-ը «Քրիստոնեական, ավետարանական և բողոքական եկեղեցու աստվածաշնչյան ազատության» ներկայացուցիչներն ոն: Այն ստեղծել է «Գիրչի» կուսակցությունը։

Ավելի վաղ այս եկեղեցին քննադատել էր կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ասել է, որ իշխանությունները ծառայությունից խուսափելու խնդիրը լուծելու են «կեղծ կրոնական կազմակերպությունների» օգնությամբ։

«Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիան փոփոխությունները համարում է խտրական և հակասում կրոնական ազատությանը: Սրա հետ համաձայն չէ պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, նա կարծում է, որ «Հայրենիքի պաշտպանությունը բոլոր քաղաքացիների պարտքն է»։

Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը նույնպես փոփոխությունները համարում է խտրական՝ նշելով, որ կրոնական փոքրամասնությունների անդամները չեն ունենա նույն իրավունքները, ինչ գերակշռող հավատքի անդամները:

Կազմակերպությունը հայտարարել է նաև, որ փոփոխությունների հեղինակների հայտարարությունները Վրաստանում հասարակական կազմակերպությունների և գրեթե բոլոր կրոնական միավորումների գործընթացին մասնակցելու մասին չեն համապատասխանում իրականությանը։