
Իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը, որը նորովի կկանոնակարգի ՊՆ զինծառայության կազմակերպումը, գործունեությունն ու խնդիրները։ Նախագծով պարտադիր զինվորական ծառայության անվանումը կփոխվի եւ այն կկոչվի «Զորակոչիկների ազգային զինվորական ծառայություն»։
Օրենսգրքով նախատեսվում է կրճատել զորակոչիկների ազգային զինծառայության ժամկետը։ Մասնավորապես, 12-ամսյա ժամկետի փոխարեն առաջարկվում են ծառայության տարբերակված ժամկետներ՝ մարտական զորամասում ծառայության համար՝ 6 ամիս, պաշտպանության կամ անվտանգության ստորաբաժանումում ծառայության համար՝ 8 ամիս. Կրտսեր հրամանատարական պաշտոններում և նախապես որոշված մասնագիտություններում ծառայության համար՝ 11 ամիս. Հավաքագրումը կիրականացվի՝ հաշվի առնելով նախարարության առաջնահերթությունները։
Զորակոչիկների ազգային զինծառայությունը հնարավոր կլինի միայն նախարարության համակարգում:
Նշված նորամուծությունները նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից։