
Այսօր՝ մարտի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին՝ Նինոծմինդա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Իրար են բախվել երկու ավտոմեքենա` Volkswagen Mitsubishi. կան տուժածներ: Տուժածներից մեկը տեղափոխվել է Նինոծմինդայի հիվանդանոց։ Բժիշկներն այժմ նրան հետազոտում են։
Մեքենաները մեծ վնասներ են կրել։
Դեպքի վայրում աշխատում են պարեկային ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և շտապօգնությունը։