
Բոլոր այն քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին, մեր երկրի և նրա բնակչության ընտրած ճանապարհին, պետք է հակասահմանադրական ճանաչվի և արգելվի,- ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։
«Խորհրդարանի պատգամավորի կողմից սահմանադրության դեմ հայտարարություններ անելը տագնապալի է։
Երկրի գերագույն օրենքը սահմանադրական մարմիններին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիությանը Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։
Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան կազմակերպությանը լիարժեք ինտեգրումը Վրաստանի Սահմանադրությամբ հռչակված նպատակն է։
Բոլոր այն քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին, մեր երկրի և նրա բնակչության ընտրած ճանապարհին, պետք է հակասահմանադրական ճանաչվի և արգելվի»,- ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։1tv.ge