2017 թվականի հունվարի 1-ից մեծանալու են ծխախոտի, նավթարտադրանքի և ներկրվող մեքենաների ակցիզային դրույքները:
Ակցիզային դրույքը իրենից ներկայացնում է անուղղակի համապետական հարկ, որը տարածվում է գերազանցապես զանգվածային սպառման (ծխախոտ, գինի և այլն) ապրանքների վրա տվյալ երկրի ներսում:
Մենք որոշեցինք հարցում անցկացնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության շրջանում: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչները ծխախոտի թանկացմանը դրական են վերաբերում, և բացասական` բենզինի թանկացմանը: Նրանց խոսքով` երբ բենզինը թանկանում է, ամմիջապես սկսում են թանկանալ նաև մնացած ապրանքատեսակները:
Առավել մանրամասն լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան