Մայրության օրը Վրաստանում նշվում է ամեն տարի մարտի 3-ին։ Այս օրը ընդունված է շնորհավորել, նվերներ ու ծաղիկներ նվիրել մայրերին։ Այս տոնի նպատակն է պահպանել ավանդույթն ու հոգատարությունը մայրերի նկատմամբ, ամրապնդել ընտանիքի հիմքերը, հարգել ու բարձր գնահատել մոր։
Թիվ 1 դպրոց անձնակազմը՝ ի պատիվ մայրերի տոնի, փոքրիկ միջոցառում էր պատրաստել. Շնորհավորում էին բոլոր մայրիկների և տատիկների տոնը։
Մենք կպատմենք մոր և ուսուցչի պատմությունը, ով ուսուցանում և դաստիարակում է մեկից ավելի սերունդ: Նաթելա Բդոյանը 50 տարուց ավելի հայերեն է դասավանդում Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում։ Նա պարզապես ուսուցիչ չէ, նա մտածում է իր յուրաքանչյուր աշակերտի մասին, պատրաստ է լսել և օգնել ցանկացած իրավիճակում։
Ուսուցիչները այն մարդիկ են, ովքեր առանցքային դեր են խաղում յուրաքանչյուր երեխայի կյանքում: Նրանք ոչ միայն սովորեցնում են գիտության հիմունքները, այլ նաև օգնում են ձևավորել բնավորություն և մտածողություն: Մեզանից յուրաքանչյուրը, անկասկած, հիշում է մեր սիրելի ուսուցիչներին, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել մեր կյանքի վրա:
«Մայրիկ բառը սուրբ է. Մայր լինելը մեծ պատիվ է։ Ես ունեմ մեկ դուստր, և յուրաքանչյուր մայր ամեն ինչ անում է, որ երեխան մեծանա առանց անհանգստության: Ես հասկանում եմ նրանց, ովքեր ավելի շատ երեխաներ ունեն։ Նրանք պետք է հոգ տանեն յուրաքանչյուր երեխայի մասին։ Որպես ծնող և դաստիարակ՝ մենք կարևոր դեր ենք խաղում երեխաների կյանքում: Մենք պատասխանատու ենք նրանց դաստիարակության, կրթության և զարգացման համար, և մեր գործողություններն ու խոսքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ նրանց ապագայի վրա»,- նշում է Նաթելա Բդոյանը։
Սիրված ուսուցչուհին անջնջելի հետք է թողել բազմաթիվ սերունդների կյանքում: