«Ուսանողները զինվորական ծառայության կզորակոչվեն միայն կամավոր հիմունքներով», – «Իմեդի»-ի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։
Նրա խոսքով, որոշակի խմբեր փորձում են մոլորության մեջ գցել ուսանողներին, և իրենց շահերից է բխում ուսանողներին նորովի ցույց տալ այս բարեփոխման բովանդակությունը։
Պաշտպանության նախարարը պարզաբանել է, թե 2025 թվականից ուսանողները ինչ պայմաններով պետք է զինծառայություն անցնեն.
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ուսանողները զորակոչվելու են միայն կամավոր հիմունքներով։ Կլինեն մի քանի տարբեր, ամենահարմար ուղիները: Կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք նաև բարձրագույն կրթություն ունեցող ուսանողներին հնարավորություն տալ տարին մեկ ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնել այն ծրագրով, որը մենք առաջարկում ենք ուսանողներին»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։
Նախարարի խոսքով՝ Պաշտպանության օրենսգրքով նախատեսված փոփոխությունների նպատակն այն է, որ Վրաստանն ունենա ուժեղ պատրաստված ռեզերվ։
Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ նոր ծրագիրը ոչ ուսանողներին, ոչ էլ բնակչությանը անհարմարություններ չի պատճառի։