Այսօր՝ մարտի 5-ին, Տաբածղուրիի մոտ փրկարարները մահացած չեխ զբոսաշրջիկի են հայտնաբերել։ Տղամարդու անհետացման մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն էր ներկայացվել երեկ՝ մարտի 4-ին։
Ինչպես ասում է Բակուրիանիի զարգացման գործակալության ղեկավար Եկատերինե Օրջոնիկիձեն, անհետ կորածին փնտրում էին ուղղաթիռներով, սակայն վատ եղանակի պատճառով նրան չեն կարողացել տեսնել։
«Բոլոր գործակալությունները խառնվեցին, շուտով սկսեցին որոնումները, ուղղաթիռը չկարողացավ վայրէջք կատարել, առավոտյան վերսկսեցին աշխատանքը և նրան մահացած գտան»,- «Հարավային դարպասին» ասում է նա։
Տաբածղուրի գյուղում այս մարդու մահվան մասին տեղեկությունը խմբագրությանը հաստատել են նաև Արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Բակուրիանի են ժամանել մի խումբ զբոսաշրջիկներ։ Մահացածի հետ է եղել նաև նրա կինը։ Դեպքի պահին տղամարդը հավանաբար միայնակ է եղել։ sknews.ge