Մարդիկ վերջին շրջանում անընդհատ խնդրում են անդրադարձ կատարել սննդամթերքի գներին:
Քանի որ, որոշ սննդամթերքների գներում նկատվում է զգալի գնաճ:
Ոչ բոլորը կարող են օգտվել նման բարձր գներով մթերքներից:
Նկատելի է , որ եթե որևէ ապրանք էժանանում է, ապա մեկուրիշը թանկանում է: Մենք նկատեցինք և սննդամթերքի խանութի վաճառողներից մեկն էլ փաստեց, որ մակարոնը էժանացել է, սակայն բավականին թանկացել է կանաչին, 1 կգ-ն դառնալով 12 լարի:
Նաև աչքի անցկարեցինք ձեթի գները, որը ևս բավականին բարձր էր, 21 լարիից սկսած մինչև 29 լարի արժողությամբ: Չնայած եղել է ժամանակներ, որ ձեթի գինը բարձրացել է մինչև 45-50 լարի, հիշենք որ եղել է ժամանակ երբ ձեթի 5լ տարան կազմում էր 13-15լարի:
Այս հարցի շուրջ մենք խոսեցինք մարդկանց հետ`
պարզելու համար, ինչպե՞ս են վերաբերվում գների թանկացմանը և ինչ կարծիք ունեն այս մասին:
Մարդիկ ևս շեշտեցին մթերքների գնաճը և նաև հավելեցին, որ վերջին շրջանում միայն գների աճ է նկատվում:
Մարդկանց մտահոգում էր նաև այն փաստը, որ սկսվում են գարնանային գյուղական աշխատանքները և կլինի գումարային խնդիր: Հավելեցին նաև, որ այն գները, որոնք ասվում են, չեն համապատասխանում իրականությանը:
Օրինակ՝ այս տարվա հունվարին Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել են 9,4 տոկոսով, իսկ Վրաստանում աճը կազմել է 15 տոկոս։
«Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային շուկայում գների անկման և լարիի ամրապնդման հետևանքով Վրաստանում պարենային ապրանքների գների աճի տեմպերը կդանդաղեն։ Այս կապակցությամբ կառավարության կողմից հայտարարված օրենքի նախագիծը, որը կկարգավորի պարենային հումքի առաջնային արտադրողների, դիստրիբյուտորների և մանրածախ ցանցերի միջև հարաբերությունները՝ համաձայն ԵՄ դիրեկտիվի և Թագգարթում։
Վրաստանում տարեկան գնաճը 2023 թվականի փետրվարին կազմել է 8,1%, ամսական՝ մինուս 0,3%, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Անցած տարվա փետրվարի համեմատ պարենային և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 14%-ով (տարեկան գնաճի 4,73 տոկոսային կետ)։
Ամենաշատը թանկացել է բանջարեղենը՝ 25,8 տոկոս, հացն ու հացամթերքը՝ 21,0 տոկոս։
Կաթ, պանիր և ձու՝ 17,2%;
Սուրճ, թեյ, կակաո – 14,5%;
Հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր՝ 12,2%;
Ձուկ – 12,1%;
Միս և մսամթերք՝ 10,2%;
Շաքարավազ և քաղցրավենիք – 9,8%;
Մրգի և խաղողի գների անկումը՝ -0.3%։
Բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սպասարկում. 12.4% թանկացում (տարեկան գնաճի 1.3 տոկոսային կետ):