Փետրվարի 28-ից մարտի 4-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում կայացել է «Դանաս Պոզնյակայի» բռնցքամարտի XVIII-րդ երիտասարդական միջազգային մրցաշարը: Վրաստանը ներկայացնող ջավախքցի երկու բռնցքամարտիկ՝ Գոռ Այվազյանը և Սամվել Ղազարյանը գրավել են պատվավոր առաջին հորիզոնականը:
Մրցաշարին մասնկացել են 13 երկրի մարզիկներ, տարբեր քաշային կարգերում:
Գոռ Այվազյանը չեմպիոն է դարձել 54 կգ քաշային կարգում, իսկ Սամվել Ղազարյանը՝ 80 կգ քաշային կարգում: Երկու բռնցքամարտիկն էլ Վրաստանի բռնցքամարտի հավաքականում են:
Հարկ է նշել, որ Սամվել Ղազարյանի մարզիչը Վենետիկ Ղազարյանն է, իսկ Գոռ Այվազյանինը՝ Գագիկ Էլիզբարյանը:
Միջազային այս մրցաշարը տեղի է ունեցել Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա ապրիլին Երևանում:
Գոռ Այվազյանը դարձավ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոն
Սամվել Ղազարյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոն
Աննախադեպ թվով բռնցքամարտիկներ Ախալքալաքից Վրաստանի հավաքականի կազմում jnews.ge