
Մարտի 6-ի գիշերվանից Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր և Նինոծմինդա քաղաքի մի քանի տներ մնացել են առանց էլեկտրականության։
Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառը ողջ գիշեր տեւած ուժեղ քամին է եղել, որը գծերի վրա վթարներ է առաջացրել։ Առանց էլեկտրականության են մնացել Դիլիֆ, Փ.Խանչալի և Կաթնատու գյուղերը և Նինոծմինդա քաղաքի մի քանի տներ։
Ինչպես տեղեկացանք Էներգո-պրո Ջորջիայից, ընկերության թիմն այժմ աշխատում է վթարների վերացման ուղղությամբ։
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի։