
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի մասնակիցները ձվեր են նետել օրենսդիր մարմնի շենքի վրա։
Առավոտից քաղաքացիական ակտիվիստները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ, որը նախաձեռնել է «Ժողովրդի ուժ» հակաարևմտյան կուսակցությունը։
Մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ, պարզել Եվրամիության և Վրաստանի դրոշները։ Նրանք վանկարկում են՝ «Ոչ ռուսական օրենքին», «Ռուսական երազանք», «Ռուսներ», «Ստրուկներ»։