Թուրքիան արգելում է լոլիկի արտահանումը՝ կթանականա արդյոք գինը Վրաստանում

Թուրքիան արգելում է լոլիկի արտահանումը՝ կթանականա արդյոք գինը Վրաստանում

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը որոշել է մինչև ապրիլի 14-ը սահմանափակել լոլիկի արտահանումը երկրից։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ապրանքների գների աճի և վերջին շաբաթների ավերիչ երկրաշարժերի պատճառով, որոնք տուժել են 11 նահանգներ, պարենային անվտանգության ապահովման և գների կայունացման միջոցառումներն անխուսափելի են դարձել։

Ինչպես կարծում են EastFruit-ի վերլուծաբանները, Թուրքիայի իշխանությունների ընդունած որոշումը լուրջ ազդեցություն կունենա այն երկրների վրա, որտեղ լոլիկի ներկրումը կախված է թուրքական արտադրանքից։ Առաջին հերթին այդ թվում Վրաստանն է, Մոլդովան, Ուկրաինան և Ռումինիան։

Ուստի մինչև հաջորդ շաբաթվա վերջ թուրքական լոլիկի ներկրումից կախված երկրների շուկաներում ապրանքի դեֆիցիտի պայմաններում դրա գինը կարող է կտրուկ աճել։ Միակ սահմանափակող գործոնը կարող է լինել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության որոշման մեջ նշված բացառությունները։