Ռուսաստանը վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրեր է պատրաստում վեց երկրների հետ, Վրաստանը ցուցակում չկա. Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովին։
«Վիզային ռեժիմի դյուրացման փոխադարձ հիմունքներով միջկառավարական համաձայնագրերի նախագծերի մշակումն իրականացվում է Անգոլայի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Սիրիայի և Ֆիլիպինների, ինչպես նաև Հնդկաստանի] հետ», – ասել է Իվանովը։
Հիշեցնենք, որ Վրաստանը միակողմանիորեն վերացրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը 2012 թվականի փետրվարի վերջին։ Սկզբում Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեին առանց վիզայի մուտք գործել Վրաստան և 90 օր մնալ երկրում։ Սակայն այսօր այդ ժամկետը երկարացվել է 1 տարով։
Փետրվարի սկզբին նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել բանաձև՝ կոչ անելով սահմանափակել ռուսաստանցիների առանց վիզայի մնալը երկրում։ Դա արվել է Ուկրաինայում Պուտինի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Վրաստան ռուսների ներհոսքի հետ կապված հասարակական ընդվզման ֆոնին։
sova.news