Այսօր՝ մարտի 7 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ եւ համերգային ծրագիր նվիրված Կանանց միջազգային օրվան:
Ցուցադրվեց 5 նկարիչների՝ Համլետ Արոյանի, Վաղինակ Ղազարյանի, Հմայակ Գրիգորյանի, Վանիկ Թեւանյանի եւ Ռուզաննա Սիրականյանի աշխատանքները։ Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակերբուլոյի նախագահ Վահան Արոյանը եւ այլոք։
Ցուցահանդեսը բացեց Նինոծմինդայի քաղաքապետարանի հուշարձանների պաշտպանության, սպորտի, մշակույթի, տուրիզմի զարգացման եւ գենդերային հավասարության բաժնի պետ Լևոն Վարդանյանը, շնորհավորելով կանանց մարտի 8 -ի կապակցությամբ:
Ցուցահանդեսին հաջորդեց համերգային ծրագիր, որտեղ ելույթ ունեցան Փարվանա եւ Սայաթ Նովա համույթների սաները, հատուկ ելույթ ունեցավ Փոքր Գոնդուրայի մշակույթի տան գեղմասվար Թելման Շիրինյանը:
Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանի հետ մեր զրույցը՝ ձայնգարությունում.
Ընթերցեք նաեւ՝