Խաղաղ ցուցարարները պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց իրավունքները. Փրայս

Խաղաղ ցուցարարները պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց իրավունքները. Փրայս

Նեդ Փրայս. Խաղաղ ցուցարարները պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց իրավունքները

«Մեր ուղերձը Վրաստանի ժողովրդին, Վրաստանի կառավարությանը, բնակչությանը և ողջ աշխարհի կառավարություններին այն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է բոլոր նրանց, ովքեր խաղաղ ճանապարհով արտահայտում են իրենց համընդհանուր իրավունքները»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նեդ Փրայսի խոսքով՝ խաղաղ ցուցարարներին պետք է թույլ տալ ազատորեն արտահայտել իրենց իրավունքները։

«Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում վերջին ժամերի իրադարձություններին։ Մենք տեսնում ենք հաղորդագրություններ Թբիլիսիից, ըստ որոնց՝ ցուցարարների դեմ օգտագործվել են արցունքաբեր գազ և այսպես կոչված օտարերկրյա գործակալների դեմ բողոքի ակցիաները ճնշելու այլ միջոցներ։

Մեր ուղերձը Վրաստանի ժողովրդին, Վրաստանի կառավարությանը և ողջ աշխարհի կառավարություններին այն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է բոլոր նրանց, ովքեր խաղաղ ճանապարհով արտահայտում են իրենց համընդհանուր իրավունքները։ Սա ամբողջ աշխարհի մարդկանց համընդհանուր իրավունքն է՝ հավաքվել, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի, որ նրանք ազատ խոսեն, որպեսզի իրենց կառավարությունները հաշվետու լինեն։ Մենք կշարունակենք հետևել Վրաստանում տիրող իրավիճակին, սակայն մեր ուղերձն այն է, որ խաղաղ ցուցարարներին պետք է թույլ տալ ազատորեն արտահայտել իրենց իրավունքները։ Սա Վրաստանի բնակչության իրավունքն է, սա աշխարհի բոլոր երկրների բնակչության իրավունքն է»,- ասել է Նեդ Փրայսը։