
Եվրոպական երկրներում բնակվող Վրաստանից արտագաղթողները դիմել են Եվրամիության կառույցներին՝ կապված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման հետ։
Նրանց նամակում ասվում է, որ օրենքը սպառնալիք է ստեղծում եվրոպական ապագայի համար։
Արտագաղթողները Բրյուսելին կոչ են անում.
«Իշխող կուսակցության բացահայտ նպատակը եվրաինտեգրման գործընթացը սաբոտաժ անելն է». Այս որոշումը [օրենքի ընդունումը] ոչ միայն փակում է ճանապարհը դեպի Արևմուտք, այլև բացահայտ ասում է, որ հանրության ավելի քան 80%-ը ոչ թե եվրոպական ապագա է ունենալու, այլ ռուսական»,- ընդգծվում է. նամակում։