
Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը»,- ասված է «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժ» և խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ։
«Տեղեկացնում ենք հանրությանը, որ «Վրացական երազանքի», «Ժողովրդական իշխանության» քաղխորհրդի և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ։
Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։