Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է օրենքի նախագծի հետկանչը

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է օրենքի նախագծի հետկանչը

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է, որ ողջունում է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը հետ կանչելու իշխող կուսակցության հայտարարությունը։

«Մենք ողջունում ենք իշխող կուսակցության հայտարարությունը արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը հետ կանչելու մասին»։

Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին վերսկսել եվրոպամետ բարեփոխումները ներառական և կառուցողական՝ 12 առաջնահերթություններին համապատասխան, որպեսզի Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունվելու դեպքում լուրջ հետևանքներ կունենան։