Թբիլիսիում շրջել են ոստիկանական մեքենան

Թբիլիսիում շրջել են ոստիկանական մեքենան

Թբիլիսիում անցկացվող աղմուկային ցույցերի ժամանակ մի քանի ցուցարարներ շրջել են պարեկային ոստիկանության մեքենան։

Ցուցարարները աղբամաններ են տեղադրել նաև անցումների վրա՝ այդպիսով փորձ անելով փակել գլխավոր ճանապարհները:

Երեկվա ծավալվող ցույցերի արդյունքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների համաձայն՝ իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով բերման են ենթարկել 66 անձի:

ՆԳՆ տեղեկության համաձայն, երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տուժել է ՆԳ նախարարության մոտ տասը աշխատակից։