Մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների ներմուծումը կարող է սահմանափակվել

Մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների ներմուծումը կարող է սահմանափակվել

Վրաստանում Եվրո 5 ավտոմեքենաների պարտադիր ստանդարտի ներդրման հարցը քննարկվել է անցած շաբաթվա վերջին՝ կառավարության տնտեսական խորհրդի նիստում։

Արդյունքում 2024 թվականից կսահմանափակվի Եվրո 5-ից ցածր ստանդարտ ունեցող մեքենաների ներկրումը, ինչն իր հերթին կանդրադառնա մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների վրա։

«Այս նախաձեռնության իրականացումը զգալիորեն կնպաստի վնասակար նյութերի արտանետումների կրճատմանը։ Նշվել է, որ նոր մեքենաների մուտքը խթանվել է հանրապետությունում գործող կանոնակարգերով, և նոր ստանդարտի ներդրումը կարևոր է մթնոլորտային օդի բարելավման համար»,- ասվում է կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

Նշված փոփոխության վերաբերյալ «Պալիտրա»-ի և «Պալիտրանիուս»-ի «Գործ» հաղորդաշարում խոսել է Ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբաիսելին։ Ըստ նրա՝ կլիմայի մասին հոգալը ճիշտ է, բայց ճիշտ չի լինի, եթե մեքենայի տեխնիկական արդյունավետությունը որոշվի միայն տարիքով։ tv9news.ge