Վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:45-ին նշանակված է Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ, որից հետո` ժամը 12:00-ին, տեղի կունենա լիագումար նիստ։ Այս հաղորդագրությունն այսօր հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կայքում։
Հայտարարության մեջ նշված չէ` «օտարերկրյա գործակալների ազդեցության մասին» օրենքի նախագիծը` Մամուկա Մդինարաձեի առաջարկով, երկրորդ ընթերցմամբ կքվեարկվի ու կմերժվի, թե` ոչ։
Թբիլիսիի խորհրդարանի դիմաց և Վրաստանի տարբեր քաղաքներում վերջին օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ պահանջելով հետ կանչել այս օրենքի նախագիծը։
Այսօր՝ մարտի 9-ին, քաղաքացիները, չնայած «Վրացական երազանքի» խոստմանը, որ երկրորդ ընթերցմամբ մերժելու են օրինագիծը, անմիջապես պահանջեցին նիստ՝ այս խոստումը պաշտոնապես հաստատելու համար։aliq.ge