Խորհրդարանն այսօր՝ մարտի 10-ին, մերժեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Քվեարկությանը ներկա էր 112 պատգամավոր։ Երկրորդ ընթերցմամբ օրինագծին դեմ էր 35 պատգամավոր, միայն մեկն էր կողմ։ Մնացած պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։
Տեղեկացնենք, որ երկօրյա բողոքի ակցիայից հետո երեկ՝ մարտի 9-ին, իշխող թիմը որոշում է կայացրել հետ կանչել այսպես կոչված գործակալների օրինագիծը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նամակ է հղել Վենետիկի հանձնաժողովի նախագահին և խնդրել չքննարկել իրենց կողմից ուղարկված օրենքների նախագծերը։sknews.ge