Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը «պաթետիկ տոնով հայտարարում է Վրաստանում քաղաքացիական հասարակության նկատմամբ նման վերաբերմունքի անթույլատրելիության մասին, ծիծաղ է առաջացնում»:
Լավրովը նշել է, որ ըստ ԱՄՆ-ի՝ Վրաստանում ընդդիմությունը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է անել այն, ինչ ուզում է, քանի որ «Վրաստանում ընդդիմությունն արտացոլում է Արևմուտքի շահերը», — ասում է Լավրովը՝ նաև ընդգծելով՝ իսկ Մոլդովայում ԱՄՆ-ն դատապարտում է գործող իշխանության դեմ բողոքի ակցիաները, քանի որ ընդդիմությունն այլ շահեր է արտացոլում, իսկ իշխանությունները` Արևմուտքի շահերը:
«Փաստորեն, մենք ականատես ենք լինում երկու նմանատիպ իրավիճակների՝ կապված բողոքի ակցիաների հետ, սակայն դրանց նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն տարբեր է»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Վրաստանի խորհրդարանը ցույցերի ճնշման արդյունքում տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը ցույցի դուրս եկած քաղաքացիները անվանեցին «Վրաստանի հաղթանակ»:aliq.ge