Թբիլիսյան ցույցերի նպատակը երկրորդ ճակատ բացելն է․ Մարգարիտա Սիմոնյան

Թբիլիսյան ցույցերի նպատակը երկրորդ ճակատ բացելն է․ Մարգարիտա Սիմոնյան

Կրեմլից ևս մեկ անգամ արձագանքել են վրաստանյան իրադարձություններին։   Ռուսական Russia Today լրատվական գործակալության տնօրեն և ռուսական քարոզչամեքենայի ակտիվ գործիչ համարվող Մարգարիտա Սիմոնյանը հատկապես առանձնացրել է Սոոխումիի և Վրաստանի միասնության մասին ցուցարարների վանկարկումները:

«Իրականում ի սկզբանե պարզ էր, որ այս ամենն անհրաժեշտ է միայն երկրորդ ճակատ բացելու համար:

2008-ի օգոստոսի կրկնության դեպքում ոչ ոք Վրաստանի հետ սիրախաղ չի անի ու բանակ չի ուղարկի այնտեղ, մենք ուղիղ կխփենք Թբիլիսիին»,- գրել էր Սիրմոնյանը:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը ցույցերի ճնշման ներքո տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում էին՝ «Վրաստանը հաղթեց»:aliq.ge