Լարսում որոշակի սահմանափակումներ են մտցվել

Լարսում որոշակի սահմանափակումներ են մտցվել

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժը՝ ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի (Փոստա) և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի և միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։