Նոր ռադիոյի հյուրերն են Հեշտիայի թիվ 2 դպրոցի աշակերտները

Նոր ռադիոյի հյուրերն են Հեշտիայի թիվ 2 դպրոցի աշակերտները

Դեկտեմբերի 22-ին Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Նոր Ռադիոյի տաղավարում:

Քաղաքացիական կրթության ուսուցիչ Լալազար Արոյանը, իր աշակերտների հետ միասին հյուրընկալվելով Նինոծմինդայի համայնքային ռադիոյի տաղավարում, տեղում ծանոթացան ռադիոյի աշխատանքի հետ, նրանք ականատես եղան, թե ինչպես է ռադիոն աշխատում ուղիղ եթերում:

Հեշտիայի թիվ 2 դպրոցում գործում է քաղաքացիական կրթության ակումբ, որը ակտիվ գործունեություն է ծավալում`անցկացնելով տարբեր միջոցառումներ: Ակումբի կողմից ներկայացվել են նաև տարբեր նախագծեր, որոնք ֆինասավորում են ստացել “Ph International -ის სამოქალაქო განათლების პროგრამა „მომავლის თაობა“ կազմակերպության շրջանակներում: Նախագծերից մեկի շնորհիվ դպրոցի համար տեղադրվել են երկաթյա դռներ, մեկ այլ նախագծով էլ տնկվել են ծառեր և մաքրվել դպրոցի հարակից տարածքը աղբից:

Նոր ռադիոյի հաղորդավարուհի Անուշ Թովմասյանը աշակերտներին առաջարկեց ուղիղ եթերում պատմել կատարված աշխատանքի մասին:

Բացի այդ աշակերտները նաև պատմեցին իրենց գյուղում առկա խնդիրների մասին, որոնցից են գյուղամիջյան ճանապարհի ասֆալտի բացակայությունը և գյուղի աղբանոցի ոչ ցանկապատված լինելը:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting