«Գիրչի-Ավելի շատ ազատություն» կուսակցությունը և նրա հիմնադրած «Բիբլիական ազատություն» կրոնական կազմակերպությունը ծրագրում են մարտի 11-ին՝ ժամը 17:00-ին, հանրահավաք անցկացնել Վրաստանի խորհրդարանի մոտ։
«Բանակ պետք է գնան միայն նրանք, ովքեր երազում են զինվոր դառնալ: Հարկադիր զորակոչը ստրկություն է: Ստրկությունը անբարոյականություն է։ Մարդը պետության ծառան չէ:
Մեր պահանջն է՝ վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ «ազատ մարդկանց պարտականությունը ստրկությանը չհնազանդվելն ու միմյանց ամեն կերպ պաշտպանելն է»։
«Կառավարությունը կամ քաղաքական գործիչը, որը քաղաքացուն վերաբերվում է ստրուկի պես, արժանի չէ ոչ հարգանքի, ոչ ճանաչման և պետք է դուրս մնա քաղաքականությունից»։
Միջոցառման հայտարարության մեջ ավելի քան 3000 մարդ նշել է, որ մարտի 11-ին կգա ակցիայի։
«Գիրչիի» կողմնակիցների խմբի հարյուրավոր երիտասարդներ գրում են, որ անպայման գնալու են հանրահավաքի, քանի որ Պաշտպանության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք խստացնում են պարտադիր բանակի պայմանները, կխանգարեն նրանց կարիերային և անձնական զարգացմանը, ուսմանը և աշխատանքին, ինչը ինքնաբերաբար կվատթարացնի նրանց ընտանիքների ֆինանսական վիճակը:
Նախագծի հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է «Բիբլիական ազատության»-ը, որը թույլ է տալիս 18-27 տարեկան երիտասարդներին խուսափել բանակ զորակոչվելուց: