Թբիլիսիում ցուցարարը կորցրել է տեսողությունը. ՆԳՆ-ն խոստանում է հետաքննություն անցկացնել

Թբիլիսիում ցուցարարը կորցրել է տեսողությունը. ՆԳՆ-ն խոստանում է հետաքննություն անցկացնել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ հետաքննում է Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարներից մեկի «մեկ աչքի տեսողության ենթադրյալ կորստի» փաստը։

Քրեական ոստիկանության բաժնի պետ Թեյմուրազ Կուպատաձեն լրագրողներին ասել է. «Ես չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչպես է նա կորցրել աչքի տեսողությունը… Հետաքննությունը կպարզի՝ որտեղ, երբ և ինչպես»:

Խոսքը Վրաստանի քաղաքացի Զազա Բիրիաշվիլիի մասին է, ով աչքի վնասվածք է ստացել մարտի 7-ից 8-ը ցույցը ցրելու ժամանակ։ Ընտանիքն ասում է, որ նա նաև ուղեղի ցնցում է ստացել։

Վրաստանի ՆԳՆ-ն հերթական անգամ տեղեկություն է տարածել հանրահավաքներում վիրավորված 58 ոստիկանների մասին՝ չնշելով ցույցերը ցրելու ժամանակ տուժածների թիվը։

Կորցրած աչքը 2019 թվականից՝ «Գավրիլովյան գիշեր»-ի ժամանակ հատուկ նշանակության ջոկատի դաժան գործողությունների խորհրդանիշն է։ 18-ամյա Մակո Գոմուրին այդ ժամանակվանից ապրում է պրոթեզով։ Նրա աչքը վնասվել էր ռետինե փամփուշտից, երբ նա աշխատանքից տուն էր գնում բողոքի ակցիայի մոտով: Ակցիայի մի քանի մասնակիցների մոտ նույնպես վնասվել էին աչքերը։ Աչքի կորուստը այդ ժամանակվանից դարձել է Վրաստանում տուժածների հետ համերաշխության խորհրդանիշ: