Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցի մասին։
Դեսպանատան տվյալներով՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը զրուցել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ կապված Վրաստանում տիրող իրավիճակի հետ։
«Ես շնորհակալ եմ ձեր հստակ և ամուր դիրքորոշման համար՝ ի պաշտպանություն ազատության և ժողովրդավարության։ Վրաստանի բնակչությունն ընտրեց Եվրոպայի ճանապարհը: Գերմանիան աջակցում է Վրաստանին իր եվրոպական ճանապարհին, որը ներառում է նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ազատությունը»,- ասել է Գերմանիայի նախագահը։
Հեռախոսազրույցի մասին սոցցանցում գրել է նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: