
Բաթումիի բուլվարում, Արդագանի լճի մոտ 8-ամյա երեխա է մահացել բատուտի վնասման պատճառով:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 12-ի երեկոյան՝ Արդագանի լճի մոտ, ուժեղ քամուց քշվել և վնասվել է բատուտը, պատահարի հետևանքով վիրավորվել է երկու երեխա։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240 հոդվածով, որը ենթադրում է անվտանգության կանոնների խախտում։
«Բաթումելեբի»-ի տեղեկություններով՝ երկրորդ վիրավոր երեխան մնում է կլինիկայում։ Վիրավոր երեխան 3 տարեկան է։