Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի ակտիվիստները անցկացրին ակցիա երեխաների դաստիարակության հարցում ծնողների իքնագիտակցության բարձրացման թեմայով և բնակիչներին բաժանեցին թռուցիկներ:
Թռուցիկներում առկա էին տեղեկատվություն և խորհուրդներ ծնողների և մանկավարժների համար, թե ինչպես կարելի է դաստիարակել աճող սերնդին:
Մասնավորապես նշված էր.
«Յուրաքանչյուր անձ իրենից ներկայացնում է անհատականություն, հետևաբար յուրաքանչյուր անձի պետք է դաստիարակել և կրթել տարբեր մոտեցումներով:
Երեխաներին պետք է դաստիարակել առանց բռնության միջոցների դիմելու և դրանով չպետք է խոչընդոտել նրանց ճիշտ դաստիարակությանը»:
Ակցիայի մանրամասների մասին մեզ պատմեց “PITA” երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանը.