Գյուղատնտեսական տարածքները այրելու համար տուգանքը խստացվում է

Գյուղատնտեսական տարածքները այրելու համար տուգանքը խստացվում է

Կառավարության այսօրվա նիստում կառավարության անդամները քննարկել են օրենքի նախագիծը, ըստ որի՝ խիստ տուգանք է սահմանվելու գյուղատնտեսական նշանակության տարածքները այրելու համար։ Փոխանցում է Առաջին ալիքը։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենքի նախագծով նոր վարչական տուգանք է սահմանվում հողամասում հացահատիկային բույսերը հրդեհելու համար՝ 1000 լարի ֆիզիկական և 2000 լարի իրավաբանական անձանց համար։

«Օրենքի նախագիծը պատրաստվել է բերքահավաքից հետո գյուղատնտեսական ցանքատարածությունները հրկիզելու համատարած վնասակար պրակտիկայի պատճառով, որը մեծ վնաս է հասցնում հողին ու շրջակա միջավայրին։ Բացի այդ, մեծ է հրդեհի տարածման հավանականությունը մոտակա հողատարածքներ, դաշտեր, անտառներ կամ բնակավայրեր։

Կառավարության նիստում ընդունվել է «Վրաստանի մունիցիպալիտետներում (բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների) կանաչ բույսերի ընտրության, տնկման և խնամքի պայմանների մասին» որոշման նախագիծը։ Նոր նախագծի համաձայն՝ քաղաքային միջավայրում կստեղծվեն հանգստի գոտիներ, որոնք կնպաստեն բնակչության առողջության, բարեկեցության և կյանքի որակի բարելավմանը։

Այս ծրագրի նպատակն է նպաստել մունիցիպալիտետներում քաղաքային տարածքների կանաչապատման միասնական և պատշաճ համակարգի ներդրմանը` հաշվի առնելով կանաչ բույսերի ընտրության, տնկման և պահպանման պայմանները», – տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։